2.10.2024
Եկել ենք իշխանության՝ վերծանելու հայ-թուրքական հարաբերությունների 100-ամյա կոդը. Արսենյան
18.02.2022
Եկել ենք իշխանության՝ վերծանելու հայ-թուրքական հարաբերությունների 100-ամյա կոդը. Արսենյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը Factor-ին տված հարցազրույցում ներկայացրել է ներկայիս իշխանական վերնախավի առջեւ դրված նպատակները։ Պատգամավորը նշել է, որ յուրաքանչյուր ընտանիքի համար բանակում ծառայության ժամկետը վերածվել է դժվարին փորձության շրջանի։ «Մենք չենք ուզում մեր ժողովրդին նման փորձությունների առաջ կանգնեցնել։ Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը նման փորձություններով կյանքի մի հատված չունենա։ Մենք այդպիսի ուժ ենք, մենք այս նպատակով ենք եկել։ Եկել ենք նաեւ փորձելու վերծանել հայ-թուրքական հարաբերությունների 100-ամյա կոդը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենանք տարբեր ոլորտներում փոխադարձ շահեր ձեւավորել ու զարգացնել։ Կարևոր են փոխադարձ շահերը։ Փոխադարձ շահերը հանգեցնում են զարգացման, փոխշահավետ իրավիճակը նվազեցնում է ռիսկերը»։ Արսենյանը նաև հավելեց. «Որքա՞ն կարելի է ապրել այս հիպնոսի մեջ։ Ինչքա՞ն կարելի է հիպնոսացնել, կոդավորել երեխաներին օրորոցից՝ ասելով. «Գիտե՞ք, դուք հենց հիմա թշնամի ունեք»։ Մեր թշնամին տգիտությունն է, մեր թշնամին ծուլությունն է, մեր թշնամիներն են ամբարտավանությունը, մակաբուծությունը և համակարգային կոռուպցիան է…»: