25.11.2024
Սրբալույս Մյուռոնի օրհնությանն ընդառաջ կատարվեց Ձիթայուղի օրհնության կարգ
prev Նախորդ նորություն

Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի մի խումբ անդամների

Օգոստոսի 24-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի մի խումբ անդամների ՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:


Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել պաշտոնավարման մեկնարկից ի վեր ԱԺ նախագահի գործունեությունը:


Դավիթ Իշխանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում խորհրդարանական բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվացման և օրենսդիր մարմնի վարկանիշի բարձրացման ուղղությամբ:


Անդրադառնալով Հանրային խորհրդի գործունեությանը՝ խորհրդի նախագահն իր խոսքում կարևորել է խորհրդարան- հասարակություն կապի ամրապնդումը: Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ Խորհուրդը ապաքաղաքական և կառուցողական գործունեություն է ծավալում, սերտորեն համագործակցում են հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ: Խորհրդի անդամները խոսել են նաև կատարած և կատարվող հանրային աշխատանքների մասին:


Երկուստեք կարևորվել ու արժևորվել է Հանրային խորհրդի և օրենսդիր մարմնի փոխգործակցությունը: Այդ ուղղությամբ ակնկալվում է համատեղ քննարկումների դաշտի ձևավորումը: