Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը հերքել է իր վրա հարձակման մասին տեղեկությունը:«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին», - ասված է Աշոտ Փաշինյանի տարածած հայտարարությունում:Նիկոլ Փաշինյանի որդու վրա հարձակման մասին երեկ հայտարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, թե սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը տանում են նաև երկրի սահմաններից դուրս: