ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 3-4֊ն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում։ Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: