14.10.2024
Ստեփանակերտում օդային տագնապ է
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանը կոչ է անում ՀՀ ղեկավարությանը ճանաչել Արցախը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ճանաչել Արցախը և միանալ Արցախի ժողովրդի պաշտպանությանը։


«Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Արցախը և միանա իր քաղաքացիների պաշտպանությանը. Մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։


Նշենք, որ այս պահերին ադրբեջանական զինուժը զանգվածային հրետակոծություն է իրականացնում Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանը սա անվանել է «հակահաբեկչական գործողություն» և հայտարարել, որ «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը և թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը տեղեկացված են ձեռնարկված միջոցառումների մասին»։


Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդիպում էր ունեցել օտարերկրյա պետությունների դիվանագիտական ​​ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում նրանք մի շարք մեղադրանքներ էին առաջադրել Հայաստանին։


Հայաստանի ԱԳՆ-ն Բաքվի կողմից օգտագործվող թեզերն անվանել է Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում, ինչը մենք այսօր տեսնում ենք։


 

Ալիեւը հերթական անգամ թքեց ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի վրա. Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ