Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը և որոշ այլ հիմնախնդիրներ՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Այս մասին հայտնում են «ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ից: «Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»,- ասված է հայտարարության մեջ: