25.11.2024
Մարտերը Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են. Արցախի ՊԲ
prev Նախորդ նորություն

Պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ "Հայաքվե"

"Հայաքվե" նախաձեռնության շտաբը հայտարարություն է տարածել․


""Հայաքվե" քաղաքացիական նախաձեռնության շտաբը, արձանագրելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի ԶՈՒ լայնամասշտաբ հարձակումը՝


1․ խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքն ու փաստացի անգործությունը ադրբեջանական ագրեսիային անհապաղ հակազդման հարցում․


2․ ՀՀ իշխանություններից վճռականորեն պահանջում է հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ուղեգծից։ Ի կատարումն այս քայլի՝ պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․


3․ ՀՀ իշխանություններից պահանջում է ստանձնել Արցախի Հանրապետությունում բնակվող տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորման սահմանադրական պարտավորությունը․


4․ Կոչ է անում մեր բոլոր քաղաքացիներին՝ հաջակցություն այս պահանջների՝ միանալու ՀՀ Կառավարության շենքի առջև այս պահին հավաքված մեր բազմաթիվ հայրենակիցներին։"