Ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստները» փակել են ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Այս մասին Twitter իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը. «Սա բացահայտ սադրանք է, և 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում։ Հուսանք, որ դա չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի ինչպես միշտ»,-գրել է Մարուքյանը: