4.10.2024
24.03.2022
"Արմենիա" ավիաընկերությունն այլընտրանքային լուծումներ է փնտրում

"Արմենիա" ավիաընկերությունը իր ինքնաթիռների շահագործմանը խոչընդոտող պատժամիջոցների պատճառով ստիպված է ժամանակավորապես կասեցնել ներքոնշյալ չվերթները 2022 թվականի մարտի 24-ից մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը ներառյալ:Չվերթներն են՝ RM-936/935-Երևան-Վնուկովո-Երևան և RM-932/931-Երևան-Շերեմետևո-Երևան:"Ուշադրությանն ենք հրավիրում, որ Երևան – Վնուկովո-Երևան RM-930/929 չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի:Չեղյալ հայտարարված չվերթների ուղևորները կարող են ձևակերպել տոմսի արժեքի ամբողջական վերադարձ ցանկացած ժամանակ մինչև 2022 թվականի վերջը կամ վերաձևակերպել չվերթերի տոմսը առանց հավելյալ վճարների ապրիլի 15-ից:Այս կապակցությամբ խնդրում ենք ուշադիր լինել ավիաընկերության տեղեկատվական հաղորդագրություններին, որոնք կուղարկվեն Ձեր նշված էլեկտրոնային հասցեներին կամ հեռախոսահամարներին:Այս պահին աշխատանքներ են տարվում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ։Թարմացված տեղեկատվությանը կարող եք հետևել մեր պաշտոնական էջերում",- ասված է հաղորդագրության մեջ: