24.11.2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
prev Նախորդ նորություն

Սամվել Շահրամանյանը հասցեական քաղաքական գնահատականներ չի հնչեցրել. հայտարարություն

Արցախի տեղեկատվական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.


"Տեղեկացնում ենք, որ օրերս որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած ընդլայնված խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում:

Խորհրդակցության հիմնական նպատակն էր կենտրոնացնել ջանքերը տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ գերնպատակ ունենալով հնարավորինս արագ ապահովել նրանց առաջնային կենցաղային կարիքներն ու կրթական հաստատություններում սովորողների ներգրավումը:

Կոչ ենք անում զանգվածային որոշ լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, չսպասարկել այլ նպատակ հետապնդողների շահերը",- ասված է հայտարարության մեջ: