Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը: Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի խոսքով՝ իր ցանկությունն է, որ կենտրոնի բացումը խաղաղություն բերի Սյունիքին: Նա նշել է, որ ըստ իրենց պլանի մտադիր են 6 օպերատիվ բազաներ ունենալ Հայաստանում և մոտ են դրա իրականացմանը: Ռիտերը տեղեկացրել է, որ Հայաստանում այսօր ունեն 90 աշխատակից, մշտական աշխատող կենտրոնները գտնվում են Մարտունիում, Գորիսում եւ Ջերմուկում: Հաջորդները կլինեն Իջեւանում եւ Եղեգնաձորում: "Այսօր Կապանում բացվող կենտրոնը շատ կարեւոր է ռազմական տեսանկյունից, քանի որ այն թույլ կտա իրավիճակին մոտիկից ծանոթանան և զեկուցել: Հույս ունեմ, որ մեր այստեղ գտնվելը կնպաստի խաղաղության գործընթացին»,-ասաց նա: