26.11.2024
Միայն միջանկյալ միջոցներով հնարավոր կլինի պաշտպանել ԼՂ-ի ղեկավարությանը. Կիրակոսյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 2 մլրդ 252 մլն դրամ հատկացրեց 7 մարզերի ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը 2 մլրդ 252 մլն դրամ հատկացրեց 7 մարզերի 14 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։


«Կառավարությունն ընթացիկ տարում արդեն շուրջ 303 ծրագրի համար ֆինանսավորել է 18 միլիարդ 556 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։


Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 30 միլիոն դրամ, Արարատի մարզ՝ 208 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 118,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 647 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 115 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 1 միլիարդ 119 միլիոն դրամ և Վայոց ձորի մարզ՝ 33 միլիոն դրամ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է:


Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են մարզերում կապիտալ ներդրումներին` մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: