14.11.2025
Թովմասյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտը
21.02.2023
Թովմասյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյաը խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Սխերմերսին:«Քննարկեցինք մարդու իրավունքների ոլորտին առնչվող, փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր: Դեսպանին ներկայացրի «ժողովրդավար» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հայտնեցի պատրաստակամությունս՝ խորացնելու համագործակցությունը Նիդերլանդների խորհրդարանի հետ:Դեսպանն իր խոսքում նշեց, որ իրապես ցանկալի է ընդլայնել համագործակցության դաշտը, ներկայացրեց դեսպանատան առաջիկա ծրագրերը»,- գրել է Թովմասյանը: