11.02.2026
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը
01.05.2023
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը

Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ավելի վաղ Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Վաշինգտոնյան հանդիպումներից առաջ Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մասնավորապես, Բլինկենը Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ, որով անցնում է Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին կապող ճանապարհը։