11.02.2026
Պատրաստակամ եմ ապահովելու ՀՀ և Լեհաստանի միջև համագործակցության ներուժի իրացումը. Փաշինյան
03.05.2023
Պատրաստակամ եմ ապահովելու ՀՀ և Լեհաստանի միջև համագործակցության ներուժի իրացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ: Վստահ եմ, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը առավելագույնս ապահովելու մեր երկրների միջև առկա համագործակցության զգալի ներուժի իրացումը՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների»: