Մահացել է սիրված դերասան Սամվել Սարգսյանը։ Թատերական գործիչների միությունից հայտնում են. "Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին"։ Ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 18-ին Սարգսյանը կդառնար 68 տարեկան...