Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: "Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է",- ասված է հաղորդագրության մեջ: