24.11.2024
Արեւմուտքը կիմանա` կզայրանա. Սամվել Ալեքսանյանը՝ տհաճ իրավիճակում. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Հայաստանի ապագայի համար կա գործնականում մի քանի ճանապարհ. քաղաքագետ

Հայաստանի ապագայի համար կա գործնականում մի քանի ճանապարհ, որոնցից մեկը կատարյալ ձախողված պետության մոդելն է։ Սրա մասին կարծում եմ անգամ խորհելու կարիք չկա, որովհետև հենց այդ ուղղությամբ էլ գնում ենք։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

"Երկու մոդելներ կան, որոնք նման են ու տարբեր` մինիմալ ու մաքսիմալ կորուստներով նույն կամ գրեթե նույն արդյունքով պետական որոշակի կազմավորում պահելը։ Ճանապարհներից մեկն էլ մինիմալ կորուստներով մաքսիմալ (նկատի ունեմ առկա հնարավորությունների մեջ) շահած դուրս գալու տարբերակը։

Այս տարբերակը թերեւս մյուս տարբերակներից առանձնանում է նրանով, որ չափազանց բարձր պատասխանատվությամբ, ռազմավարական մտածողությամբ, կատարյալ կարգապահությամբ օժտված թիմ է պահանջում։ Ընդ որում թիմ` որին հետո երաշխիք չկա, որ թույլ կտան ողջ մնալ։ Այսինքն քաղաքական մահապարտների թիմ, որն ունակ է բարդ ու խճճված հարցերին նոր մոտեցում և վտանգավոր ու միաժամանակ հնարավոր լուծումների մեջ միակ հավանական լուծումն առաջարկել։ Սա կպահանջի թիմային սինխրոն աշխատանք, զրո ինքնագովազդ, գաղտնիություն և դարձյալ` կարգապահություն և պատասխանատվություն։

Այսպիսի թիմերը երկար չեն կարող գոյատեւել, բայց նրանց բերած լուծումները երկարաժամկետ ազդեցություն կարող են թողնել։

Հայաստանն ահա’, այսպիսի ընտրությունների առաջ է կանգնած, ընդ որում, իմ կողմից նշված վերջին ճանապարհը ավելի նման է բնական սելեկցիայի։ Որի ձեւավորման վրա հասարակության ազդեցությունը ավելի նվազ է, քան պոպուլիստ թիմերի դեպքում։ Այստեղ հանգամանքներն են առաջ բերում անհատների և նրանցից ստեղծում/կոփում թիմեր, որոնք կատարում են կոնկրետ ժամանակահատվածի համար իրենց առաքելությունը։

Մի խոսքով` կրակը կամ այրում է, կամ թրծում",- գրել է Պողոսյանը։