4.10.2024
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար
01.04.2022
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը և Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար: Մ-3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխաուն հատվածի կամրջի վնասման պատճառով ճանապարհը փակ է բեռնատարների համար՝ օգտագործվում է այլընտրանքային Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ ճանապարհ։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ դիտվում է ձնախառն անձրեւ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: