ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) առողջապահության նախարար.2) արդարադատության նախարար.3) գյուղատնտեսության նախարար.4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.7) քաղաքաշինության նախարար.8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: