20.04.2025
Սկսել պարզ քայլերից. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը քաղաքական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը քարոզչական/քաղաքական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում։


Այս մասին գրել է  ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


"Արցախում կայացած համաժողովրդական հանրահավաքն ի թիվս մեծ թվով հարցերի նաև կոտրեց ադրբեջանական քարոզչության այն պնդումը, թե Արցախում ընդամենը 30-40 հզ մարդ է ապրում։


Դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ ադրբեջանցիներն իրենց հասարակությանը համոզում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերել։


Հիմա միջանցքը փակ է, Հայաստանից մարդկանց մուտքը բացառված, դեռ չեմ խոսում Արցախում վառելիքի ճգնաժամը, որի պայմաններում Արցախի կենտրոնական հրապարակում և հարակից փողոցներում 60-65 հզ. մարդ էր հավաքվել։


Եթե վառելիքի խնդիր չլիներ անկասկած մարդկանց թիվն ավելի շատ կլիներ։


Ադրբեջանը քարոզչական/քաղաքական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում։


Մարդկանց բազմությունը, պայքարելու պատրաստակամությունն ու արժանապատվությունը ֆիքսվեց ոչ միայն


Ադրբեջանի, այլ նաև միջազգային դերակատարների կողմից։


Արցախի արժանապատիվ կեցվածքն ու փորձություններն ամեն գնով հաղթահարելու կամքը զսպաշապիկ է նաև ՀՀ իշխանության համար՝ միակողմանի զիջումների չգնալու և Արցախն ադրբեջանական դաշտ չհրելու տեսանկյունից", - գրել է պատգամավորը։


 


 


 

Չենք կարող ձեռքերը լվալ Արցախից. իշխանությունը պիտի անցնի պատմության ճիշտ կողմը. Օսկանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար