Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 114 759 մարդ, ընտրողների՝ 13.92 տոկոսը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Նշենք, որ մասնակցության ցուցանիշը շարունակում է մնալ ցածր: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14-ի դրությամբ մասնակցել էր 201 268 մարդ՝ ընտրողների 23.72 տոկոսը։