Մոսկվայում վարչապետը մասնակցել է Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին, բանակցություններ չեն ընթացել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ կիրակի օրը Բյրուսելում նախատեսված բանակցություններին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, նախատեսված են նաև բանակցություններ Մոսկվայում՝ ԱԳ նախարարների մակարդակով, ամսի 19-ին։ Նա նշել է, որ բանակցությունների թեման «խաղաղության պայմանագրի» տեքստն է։