Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան: Թե դա որպես կանոն ինչի համար է իրականացվում, ովքեր պետք է իմանան` գիտեն: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:«Ադրբեջանն այդ ուղղությամբ իր պլան մինիմումը դեռ մի ամիս առաջ լուծել է` Սոթքի հանքը չի աշխատում, ինչը հանգեցրել է մեծ խնդիրների, իսկ տարածքը վերածել զուտ առաջնագծի:Իսկ թե ինչ պլանավորումներ ունի կամ կարող է ունենալ առաջիկայում Ադրբեջանը, դրանք որոշակի կանխատեսելիություն ունեն, որովհետև շատ ծրագրերի մասին Ադրբեջանը ուղղակի կամ անուղղակի ձևով խոսում և դաշտ է նախապատրաստում»,- գրել է Աբրահամյանը: