25.11.2024
«Խաղաղության խաչմերուկ» կոչվածը լինելու է նոր ու արնահեղ պատերազմի նախաբան. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Պետությանը հասցված այնպիսի հարված էր, որի հետևանքները կրում ենք մինչ օրս. Ավինյան

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցը: Այդ ահաբեկչությունը ոչ միայն հարձակում էր Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, պետական այլ պաշտոնյաների, այլ նախևառաջ պետության, պետականության, ինքնիշխանության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


«Այն պետությանը հասցված այնպիսի հարված էր, որի հետևանքները կրում ենք մինչ օրս: Հոկտեմբերի 27-ով հիմք դրվեց երկրում բռնի, հակասահմանադրական, ուժային մեթոդներով հարցեր լուծելու արատավոր երևույթին, ինչը էապես թուլացրեց պետության հիմքերը և կանգնեցրեց Հայաստանի զարգացման ընթացքը:


24 տարի շարունակ բոլորս հիշում ենք հանրապետության ամենածանր օրերից մեկը և որպեսզի հետագայում բացառենք նման գործողությունների կրկնությունը, մեր ամենօրյա աշխատանքով, սիրով և համերաշխությամբ, առողջ միջավայր ստեղծելով պիտի ամրացնենք, զարգացնենք մեր պետությունը»,- նշված է գրառման մեջ: