24.11.2024
Պետությանը հասցված այնպիսի հարված էր, որի հետևանքները կրում ենք մինչ օրս. Ավինյան
prev Նախորդ նորություն

Եթե Շահրամանյանին «գտել» եք, որ Նիկոլի դեմքը փրկեք՝ մեծ հաջողություններ չեք ունենալու

Սամվել Շահրամանյանի հարցազրույցն իսկապես տխուր տպավորություն է թողել, բայց արդյո՞ք դա Հայաստանի քաղաքական համակարգի ընդհանուր պատկերը չէ: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու շարունակում.

"Ռոբերտ Քոչարյանի Երևան գալով՝ Արցախը դարձվեց հայաստանյան բուրգի մի մաս, այնտեղ չէր կարող և չծնվեց ինքնուրույն քաղաքական մշակույթ, միտք: Արցախը՝ իր ենթահամակարգով, դե ֆակտո մարզի կարգավիճակ ուներ:

Դե հիմա ասեք՝ Հայաստանի ո՞ր մարզպետն է, որ իր քաղաքական գիտելիքներով կամ կառավարչական ունակություններով ավելի լավն է, քան երեկվա եթերի գորշ հերոսը: Եթե ավելի անկեղծանանք, այլ վեճ կարող է առաջանալ՝ Փաշինյա՞նն է ավելի տխմար ու գորշ, թե՞ Շահրամանյանը:

Մի ավելի կարևոր բան ասեմ:

«Առանց դիմադրության՝ չէր լինի արտագաղթ» ձևակերպումը, որը հնչեցրեց Շահրամանյանը, դարձյալ նորություն չէ:

Այս վտանգավոր միտքը՝ տարբեր ձևակերպումներով, եղել է 1998-ի հեղաշրջման ու դրանից հետո ողջ ընթացքի գլխավոր նարատիվը: Ի վերջո, Փաշինյանն էլ չկանխեց պատերազմը, որ իրեն դավաճան չասեն՝ կատարյալ աղետ բերելով երկրի գլխին:

Հիմա եթե Շահրամանյանին «գտել» եք, որ Նիկոլի դեմքը փրկեք՝ առանձնապես մեծ հաջողություններ չեք ունենալու, սիրելի նիկոլապաշտ շահրամանյանագետներ...»: