24.11.2024
Եթե Շահրամանյանին «գտել» եք, որ Նիկոլի դեմքը փրկեք՝ մեծ հաջողություններ չեք ունենալու
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի և ՀՀ իշխանությունները համատեղ ականապատել են Արցախի հարցի ակտիվացման ճանապարհները

Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի: 

Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների` Հայաստան և, մասնավորապես, Սյունիք տեղափոխելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որն, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում:

Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհների, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ":