Ինչ է խնդրել Հունգարիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին
Հունգարիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի և Հունգարիայի կապերը զարգանան: Այս մասին Երևանում ընթացող համատեղ ասուլիսում հայտարարեց Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն:
Նա նաև ասել է, որ խնդրել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որպեսզի բացեն հունգարական հյուպատոսություն Երևանում և դիմեն «Wizz Air» ավիափոխադրող ընկերությանը, որպեսզի Հայաստանից դեպի 7 երկրի քաղաքներ թռիչքների ցանկում նաև Բուդապեշտն ավելացվի:
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվեց ազատության մեջ և պետական պարգևների արժանացավ։ Հայասանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը Հունգարիայի քայլն անվանել էր աններելի։