4.10.2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին
01.04.2022
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բնության զարթոնքը մարմնավորող այս գեղեցիկ տոնն ասորիների համար թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով։ Հայ և ասորի ժողովուրդների բարեկամության հիմքում պատմամշակութային սերտ առնչություններն են, որոնք սկիզբ են առնում դեռևս հնագույն ժամանակներից: Դարերի ընթացքում մենք կողք կողքի ապրել, կառուցել և արարել ենք՝ մեկ բռունցք դարձած սատարելով միմյանց ճակատագրական պահերին: Հայաստանի ասորական համայնքն այսօր էլ առավելագույնս ընդգրկված է Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում՝ պահպանելով իր ազգային նկարագիրն ու ավանդույթները»: