«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Կարին» հանգստյան տունն հյուրընկալում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագրի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն սեղմ ժամկետներում կազմակերպել է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումը ու շահագործումը՝ լրացուցիչ 45 տեղահանված ընտանիքների կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:
Հանգստյան տանն արդեն բնակվում են առաջին ընտանիքները Լեռնային Ղարաբաղից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը և Գլխավոր տնօրենի տեղակալ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով Տիգրան Կարապետյանը այցելեցին «Կարին» հանգստյան տուն, ծանոթացան իրականացված աշխատանքներին, այստեղ ստեղծված կենցաղային պայմաններին։
Շրջայցի ընթացքում Ա․Հակոբյանը նաև զրուցեց հանգստյան տանը բնակվող արցախցիների հետ։
«Կարին»-ում նրանց համար կազմակերպված է 3-անգամյա սնունդ հանգստյան տան ճաշարանում, բոլոր սենյակները կահավորված են, ապահովված են ջեռուցմամբ և տաք ջրով, սենյակներում առկա են նաև սառնարաններ և հեռուստացույցներ։
Ներկայում կազմակերպվում են աշխատանքներ հնարավորինս արագ ինտերնետ կապի և կաբելային հեռուստատեսության հասանելիությունն ապահովելու ուղղությամբ։