Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին՝ վերածնված Արցախ լինելու է. Արման Թաթոյան
Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը: Հայրենիքին արժանի է դառնում նա, ով չի ընկրկում դժվարությունների առաջ, գիտակցում է պատմական պատասխանատվությունն, իսկ երկրի անվտանգությունը, ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը չի զոհաբերում հանուն իշխանության ու պաշտոնի:
Այս մասին գրում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
"Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, պայքարն անիմաստ է, և մեզ շարունակեն պառակտել։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է",- գրել է Թաթոյան։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ Համաժողովրդական հանրահավաք, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր արցախցիներ: Թե՛ հրապարակը, թե՛ հարակից բոլոր փողոցները ողողված էին մարդկանցով, որոնք եկել էին ասելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իրենք պատրաստ են պայքարելու, չեն ընկճվում ու տոկուն են:
Արցախցիները նաև կոչով դիմեցին աշխարհին: