25.11.2024
Կայացավ «Տալենտում» համաստեղության Ամանորյա հեքիաթային համերգը
prev Նախորդ նորություն

"Անտանիք ընտանիք"-ը "Բոհեմ" թատրոնում

22/12/22 ամսաթվին՝ դարաշրջանի վերջին ոսկե ամսաթվին, "Բոհեմ" թատրոնում տեղի ունեցավ "Անտանիք ընտանիք" ներկայացումը:


Այդ օրը նաև նշվում էր դերասան Թելման Առաքելյանի 30 ամյակը: Անտանիք ընտանիք պիեսի հեղինակը և բեմադրողը նույնպես Թելման Առաքելյաններ: Եվ փաստորեն նրա ծնունդի նվերը հանդիսատեսի ծափահարություններն էին: Կարծում եմ լավագույն նվերը, որ կարող է լինել դերասանի համար:

Պիեսը գրվել է մոտ երկու տարի, ինչպես ասվում է` 0-ից: Հայ ընտանիքի պատմություն է իր առօրյայով և կենցաղով:

Սակայն հարցն այն է, որ ցանկացած հայ ընտանիք ապրում է իր կենցաղը անընդատ կողքին վտանգ զգալով և այդ վտանգի մասին ցավոք շատերը մոռանում են և հիշում ու սկսում ուշադրություն դարձնել միայն վերջին վայրկյանին: Ներկայացումը կատակերգություն է մտածելու առիթ տվող վերջաբանով: