15.02.2026
Պատգամավորները տեսակցել են Արմեն Աշոտյանին
prev Նախորդ նորություն

Բանկային բավականաչափ խնայողություններ ունեցող արցախցիները չեն ստանա 50 000 դրամները

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կստանան 50,000-ական դրամ,  առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Այս մասին  հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:


Նրա խոսքով, բացառություն կլինեն նրանք, որոնց բանկային հաշվի վրա կլինեն բավականաչափ խնայողություններ: Միաժամանակ, սակայն, փոխվարչապետը չի պարզաբանել, թե ինչ ասել է բավականաչափ խնայողություն և որ գումարի մասին է խոսքը:


Խաչատրյանը նաև ասել է, որ այս 2-ամսյա ժամանակահատվածը ավարտվելուց հետո արդեն հիմնական աշխատանքային տարիքում գտնվող մարդիկ, որոնք առաջին անհրաժեշտության ծախսերի հետ կապված հարցերը լուծած կլինեն, հունվարից սկսած այս աջակցության կարիքը չեն ունենա։


 

Նիկոլ Փաշինյանը Միխայել Ռոթին է ներկայացրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը