Արցախում մեկնարկել են քաղաքական խորհրդակցություններ։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Մայիսի 14-ին Ստեփանակերտում "Միասնական հայրենիք" կուսակցության նախագահ, խորհրդարանական մեծությամբ երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է Արցախում քաղաքական խորհրդակցություններ սկսելու նախաձեռնության մասին: Հանրահավաքի ընթացքում Բաբայանի կողմնակիցները նրան պետնախարար նշանակելու պահանջ են հնչեցրել։