Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, մայիսի 16-17-ին վարչապետը Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին: Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: