23.11.2024
Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնում և Թեհրանում հակված չեն էսկալացիայի խորացմամբ

Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Սա Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ավելացնելով, որ չնայած այս հանգամանքին ու իրավիճակի դրամատիզմին՝ ինքը հակված չէ կարծել, թե մեծ պատերազմ է լինելու:

"Նման օրակարգ, անշուշտ, ունի Իսրայելը, հատկապես նրա այսօրվա կաբինետը՝ Նեթյանհաուի գլխավորությամբ: Բայց դատելով ԱՄՆ և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, Վաշինգտոնում և Թեհրանում հակված չեն էսկալացիայի խորացմամբ",- գրել է նա Տելեգրամի իր ալիքում:


Հիշեցնենք, ապրիլի 14-ի գիշերը Իրանը մոտ 150 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ իր ռազմական գնդակոծության։  


Իսրայելը հայտարարել է, որ Իրանի հարձակումը պահանջում է «ուժեղ պատասխան», որը «շուտով կգա»։