8.06.2025
ԱԺ-ն արտահերթ կանցկացնի
prev Նախորդ նորություն

Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար. Տոկաև

Մեր բանակցությունների ընթացքում կարծիքներ փոխանակեցինք ռեգիոնալ և համաշխարհային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ:  Այս մասին Երևանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսում հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:


Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Ղազախստանը և Հայաստանը շարունակում են արդյունավետ համագործակցել բազմակողմանի կառույցների շրջանակներում: Արդեն ավանդույթ է դարձել փոխադարձ օժանդակություն տրամադրելը միմյանց նախաձեռնություններին:


"Մենք պայմանավորվեցինք հետայսու նույնպես ակտիվորեն համատեղ աշխատել, ակտիվորեն մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին և կայունության կառուցմանը: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր: Ինչպես քիչ առաջ նշեց մեծարգո վարչապետը, Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս ուղղությամբ և իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար: Մեր հիմնական նպատակն է՝ մերձեցնել մեր բարեկամական երկրները, բացել ճանապարհն անքակտելի, բարիդրացիական հարաբերությունների՝ այս տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման համար",- ասաց Տոկաևը:

Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ կկազմակերպվի ավանդական Ջահերով երթը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին