Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտներ եւ շեշտել է, որ երկու երկրների հարաբերություններում զարգացման մեծ ներուժ կա: Բրենդոն Յոդերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու եւ ամրապնդվելու են: Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրավապահ համակարգում եւ դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին այդ բարեփոխումների ճանապարհին շարունակական աջակցության համար: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտնագությանը վերաբերող հարցեր: