Դաշնակահար Վահագն Հայրապետյանի և ժողգործիքների վարպետ Ավագ Մարգարյանը հանդես կգան համերգով։ Նրանց իմպրովիզացիայում հայկական ժողովրդական մոտիվները կհանդիպեն իսկական ջազի ազատությանն ու անկաշկանդությանը։ Վահագն Հայրապետյանը հայկական և համաշխարհային ջազի աստղ է, կոմպոզիտոր և կատարող, որը փայլում է աշխարհի լավագույն հարթակներում։ Մարդ, որը կարծրատիպերի գերի չի դառնում, որոնք ջազային երաժշտությունը պարփակում են պարզունակ շրջանակների մեջ, նա հարստացնում է այն ազգային մոտիվներով, մեկնաբանում, վերաիմաստավորում։ Եվ այս ամենը՝ ոճի անկրկնելի զգացումով, էներգիայով և խարիզմայով, որին անհնար է դիմակայել։ Համերգը տեղի կունենան հունիսի 22-ին, ժամը 9։30 Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում (Սարյան 19-21):