23.11.2024
Փորձագետը՝ նախագահ Ռաիսիի մահից հետո Իրանի համար գլխավոր ռիսկի մասին
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահի հավանական թեկնածուն կարող է լինել խորհրդարանի գործող նախագահը

Հայաստանում փորձում են գնահատել Իրանի ներքաղաքական իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահվան ֆոնին։ Հայ իրանագետ Ժաննա Վարդանյանը իր Telegram-ալիքում գրում է.


"Էբրահիմ Ռայիսին պահպանողականների շրջանում հեղինակություն վայելող գործիչ էր: Նա ցանկալի էր նաև ԻՀՊԿ-ի համար, ինչը չենք կարող ասել նախորդ նախագահի դեպքում:


Ե՛վ 2017-ի, և՛ 2021-ի ընտրություններում պահպանողականները հենց Ռայիսիին էին աջակցում: 2021-ին թեկնածուներին այնպես էին հաստատել, որ նա առանձնապես մրցակից չուներ, և նախքան ընտրությունները պարզ էր, որ հենց Ռայիսին է նախագահ ընտրվելու: Եթե այս պատահարը տեղի չունենար, մեծ հավանականությամբ,նա կվերընտրվեր 2025-ին:


Ռայիսին համարվում էր նաև ապագա հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը:


Առայժմ պարզ չէ, թե ով կլինի Իրանի հաջորդ նախագահը: Հավանական թեկնածու կարող է լինել խորհրդարանի գործող նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը մասնակցել է Իրանում անցկացված վերջին 3 նախագահական ընտրություններին (2013,2017,2021): 2017-ին ու 2021-ին հօգուտ Ռայիսիի նա հրաժարվել էր ընտրապայքարից:


Իսկ հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուներից մնում է Ալի Խամենեի որդին՝ Մոջթաբա Խամենեին", - գրել է նա: