23.11.2024
Իրանի նախագահի հավանական թեկնածուն կարող է լինել խորհրդարանի գործող նախագահը
prev Նախորդ նորություն

«Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում». Տիգրան Աբրահամյանը պատասխանում է

ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


"Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է, բայց ամեն դեպքում հատուկ իր նմանների համար ասեմ:


ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին:


Եթե դու ու քո նմանները նորմալ եք համարում ադրբեջանացված Արցախում ապրելը` համատարած ծաղրի, վիրավորանքի ու մահվան սպառնալիքի ներքո, ապա կարող եք հանգիստ գնալ ոչ միայն Արցախ, այլ Ադրբեջանի ցանկացած քաղաք ու համատեղ ապրել:


Այսպիսի մարդկանց համար` գիտակցված կամ չգիտակցված, արցախցիները կա´մ պետք է ընտանիքներով բնաջնջվեին կա´մ ապրեին Ադրբեջանի անձնագրերով և նրանց քմահաճույքներով:


Չնայած ինչպես պետք է առաջնորդվի գնդապետի կոչումով ոստիկանը, եթե տեսնում է, թե ինչպես է կմկմալով ներողություն աղերսում իր նախարարը` Արցախ կամ Արցախի Հանրապետություն ասելիս:


Ձեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էր և արցախցու հյուրասիրությամբ նվերներով ճանապարհում:


Իմ ու իմ նմանների համար Արցախը հայրենիք է, որի ժամանակավոր կորուստն անձնական ողբերգություն է:


ՀԳ. Կներեք լավատեսությանս համար, բայց հույս ունեմ, որ վերոնշյալ ոստիկանն իր մեջ ուժ և բարոյականություն կգտնի ու ներողություն կխնդրի իր անպատիվ կեցվածքի համար", - գրել է Աբրահամյանը: