4.09.2025
«Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում». Տիգրան Աբրահամյանը պատասխանում է
prev Նախորդ նորություն

Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան

Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահի, ԱԳ նախարարի զոհվելուն հետևած զարգացումներին:


Նա, մսնավորապես, նշել է. «Իրանում շատ լուրջ ներքաղաքական վերադասավորումներ են սկսվել և այս ընթացքում չի կարողանալու լիարժեք ու կտրուկ կերպով արձագանքել արտաքին մարտահրավերներին:


«Սա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի ետևում, ով իր վրա էր վերցրել պաղեստինցիներին պաշտպանելու հիմնական առաքելությունը: Հիմա արաբական երկրների վրա է ընկած հիմնական պատասխանատվությունը:


Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար, Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը»:


 


 

Բաքուն ու Իսրայելը ակտիվացրել են հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանում
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը