ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակն իր թվիթերյան էջում: