19.10.2025
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարություն կանի
prev Նախորդ նորություն

ՀՀ և Բելգիան քննարկում են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 28-ին հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալի հետ:


ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:


Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:


Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:


 


 


 

Նշում ենք Սարդարապատի հաղթանակը օսմանցիների դեմ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան