23.11.2024
Իշխանությունները մանթրաժ են. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

ՔՊ վերնախավն իր դավաճանական գաղափարներով ներթափանցել է ուժային համակարգի խորք

Ոստիկանության առանձին ստորաբաժանումների, ծառայողների գազանությունների և լկտիության տրամաբանության հիմքում մեկ գործոն է` նրանք ամբողջությամբ կիսում են քպ-ական մոտեցումները ու իշխանության դեմ հանդես եկող ցանկացած քաղաքական, քաղաքացիական շարժում նրանց համար ավելի լուրջ վտանգ է, քան Թուրքիան և Ադրբեջանը: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"ՔՊ վերնախավն իր դավաճանական գաղափարներով ներթափանցել է ուժային համակարգի խորք` թունավորել և ատելություն սերմանել բոլոր այն անձանց կամ խմբերի դեմ, ովքեր գործող կառավարիչների տեսակետները չեն կիսում:

Սրանով է պայմանավորված, որ ուժային գործողության գնացող շատ ոստիկաններ, ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ ոհմակային կանոններով` բացառապես իշխանական վերնախավից իջեցվող ցուցումներով, որի դիմաց շռայլորեն վարձատրվում են",- գրել է Աբրահամյանը: