Դաշնային խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու համար բանակցային խմբի ստեղծման հարցը։ Այս մասին Ռիա Նովոստիին ասել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի աղբյուրը։ «Հաջորդ շաբաթ Դաշնային խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը»,- ասել է աղբյուրը։ Նա կարծիք է հայտնել, որ եռակողմ հանդիպումը կարող է շուտով կայանալ, ու չի բացառել, որ նոյեմբերին։ Սակայն հանդիպման վայրը դեռ որոշված չէ։