19.06.2025
ԱԳՆ-ն` արցախցիների բռնագաղթի մասին. 14 անձ խոշտանգվել է, 64 մարդ մահացել
30.10.2023
ԱԳՆ-ն` արցախցիների բռնագաղթի մասին. 14 անձ խոշտանգվել է, 64 մարդ մահացել

14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ «X»–ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա: ԱԳՆ հրապարակած ինֆոգրաֆիկայի համաձայն՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, որոնցից 9-ը՝ քաղաքացիական անձինք, ներառյալ՝ 3 երեխա, վիրավորվել է ավելի քան 300 մարդ, ներառյալ՝ 231 զինվորական և 80 քաղաքացիական անձ, 14 անձ խոշտանգման է ենթարկվել ադրբեջանցի զինվորականների կողմից, 64 մարդ մահացել է Արցախից Հայաստան ճանապարհին։ Տվյալները թարմացված են հոկտեմբերի 30-ի դրությամբ և նախնական են։ Investigative committee of Armenia published data on numbers of killed & wounded, among them civilians, including children, as result of large-scale military attack by Azerbaijan against #NagornoKarabakh on September 19. 14 individuals were tortured & 64 died on the move from NK. pic.twitter.com/EaeJjLk0VA — Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) October 30, 2023