15.08.2025
Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին դաշտ նետում «զրոյական կետի»-ի թեզը
18.12.2023
Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին դաշտ նետում «զրոյական կետի»-ի թեզը

Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին դաշտ նետում «զրոյական կետի»-ի թեզը: Ճիշտ է` այն առաջին պլան բերվեց ռազմագերիների հայրենադարձման ֆոնին, սակայն նպատակը լրիվ այլ տեղում է: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:«Փաշինյանին թվում է, թե ռեպրեսիվ ապարատով հնարավորություն է ստանալու խմբագրել պատմությունն ու այն մեծ դավաճանությունը, որն իր թիմի հետ իրականացրել է:Նոր կետից, նոր էջից կամ զրոյական կետից սկսելու մասին հայտարարություններն իրենց նպատակին չեն ծառայելու, որովհետև այն լծակները, որոնք քպ-ն ունի, բնականաբար, ժամանակավոր են:Խնդիրն այն է, որ պատմությունը նոր դավաճաններ արձանագրելիս, ցավոք, ֆիքսելու է նոր տարածքային զիջումներն ու պետականությանը հասցված ծանր հարվածները:Իշխանության բռնած գծի պայմաններում նախկին իշխանություններին, առանձին պետական և ռազմական գործիչներին ուղղված քարոզչությունը պատմություն կեղծելու նպատակ ունի»,- գրել է պատգամավորը: