28.08.2026
Վահրամ Դումանյանը կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետի խորհրդական
prev Նախորդ նորություն

5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. նախարար

5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:


«Եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեջ սոցիալական կրեդիտի տրամաբանությամբ դասագրքերի դիմաց վերադարձվում է 3,000 դրամ, սրա շահառու են ավելի քան 300,000 երեխաների ծնողներ: Այս սոցիալական կրեդիտի քաղաքականությունը բերել է նրան, որ ըստ էության 5-րդ և 6-րդ դասարաններում սոցիալական կրեդիտի չափը համադրելի է վարձավճարի հետ և կարելի է ասել, որ դասագրքերի վարձավճարը զրոյանում է:


Սա հետևանք է նրա, որ մենք դասագրքերի ոլորտում մեր մրցակցային քաղաքականության և կարգերի փոփոխության արդյունքում միջինում 26%-ով արժեքի նվազում ենք ունեցել, իսկ մյուս բոլոր դասարաններում դասագրքերի վարձավճարները նվազում են ավելի քան 66%-ով։ Քանի որ ուսումնական տարին նոր է սկսվում, և մեր ծնողները հիմա կանգնելու են այս հարցի առաջ, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել ու իրազեկել, որպեսզի նրանք չմոռանան մասնակցել համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգին և դրա միջոցով հետ ստանան դասագրքերի վարձավճարների այն գումարները, որոնք գալու են աջակցելու իրենց երեխաների կրթությանը»,- նշել է Անդրեասյանը:


 


 

Կանխվել է շուրջ 1 մլն եվրոյի ապօրինի ներկրման փորձը Հայաստան
Հաջորդ նորություն next