Երևանում կկայանա "ДДТ" ռոք-խմբի երկար սպասված համերգը
Նոյեմբերի 3-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Յուրի Շեւչուկի եւ ДДТ ռոք-խմբի երկար սպասված համերգը։
ДДТ-ի ելույթները միշտ որակյալ են կենդանի երաժշտությամբ եւ վիզուալ շոուով, ինչպես նաեւ ցնցող հզորությամբ եւ մթնոլորտի անկեղծությամբ։
Իր երկարատեւ ստեղծագործական կյանքի ընթացքում ДДТ-ն թողարկել է տասնյակ հանրահայտ ալբոմներ։ Խումբը հայտնի է իր ինքնատիպ վիդեոաշխատանքներով, որոնց ստեղծմանը մասնակցել են հայտնի ռեժիսորներ եւ նկարիչներ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ տարբեր երկրներից։
Համերգը, որը խումբը կտա Երեւանում, առանձնահատուկ է, քանի որ կոլեկտիվը մեծ համերգներ չի ունեցել 2020 թվականից։
Այդ ընթացքում խումբը թողարել է երկու ստուդիական ալբոմ՝ «Ստեղծագործություն դատարկության մեջ» եւ «Ստեղծագորություն դատարկության մեջ 2», ինչպես նաեւ Յուրի Շեւչուկը երաժիշտ Դմիտրի Եմելյանովի հետ համատեղ թողարկել է «Գայլերը հրաձգարանում» սկավառակը։ Բեմից կհնչեն ինչպես հայտնի կոմպոզիցիաներ, այնպես էլ նոր երգեր վերջին ալբոմներից։